17/02/2017 19:43
Արցախի սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար մեծ թվով դիտորդներ են հայտ ներկայացրել. ԿԸՀ նախագահ
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անցկացվող սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար մեծ թվով դիտորդական կազմակերպություններ են հայտ ներկայացրել։
Aysor.am-ի հետ զրույցում Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ասաց, որ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար արդեն հայտ է ներկայացրել շուրջ 100 հոգի։
«Դիմողների աշխարհագրությունը շատ լայն է՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ անդամ երկրներից», - ասաց Սրբուհի Արզումանյանը։