17/02/2017 10:13
Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեն չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը. ԵԱՀԿ ՄԽ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ չեն ճանաչում փետրվարի 20-ին Արցախում նախանշված սահմանադրական հանրաքվեն:
«Ի գիտություն ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները դիտարկում են այն որպես իրենց բնակչության կյանքը կազմակերպելու միջոց՝ միջնորդները ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն», - Մյունխենում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են համանախագահները:
Միջնորդները նշել են, որ «չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները և դրանք չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքները»: