17/02/2017 11:27
Փետրվարի 8-ին Մարտակերտում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Փետրվարի 8-ին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակում փոփոխություններ չկան: Այն շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Ծայրահեղ ծանր կայուն է: Ոչ դրական, ոչ էլ կարևորը` բացասական տեղաշարժեր չկան», - ասաց Արամ Ասատուրյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրավորում ստացած Կորյուն Կիրակոսյանը նախ տեղափոխվել է Մարտակերտի զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է, որից հետո Ստեփանակերտ ու Երևան:
Երևանում ևս զինծառայողը վիրահատվել է: