17/02/2017 09:23
Մյունխենում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետագա հանդիպումների հետ կապված հարցեր
Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։