18/02/2017 16:48
Մերկելը: Եվրոյի գոտին ամրապնդելու անհրաժեշտության մասին
Եվրոպական միությունը պետք է ամրապնդի եվրոյի գոտին և պաշտպանի արժութային միությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերսնի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք պետք է ամրանդպենք մեր ընդհանուր արժույթը», - ասել է Մերկելը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն արդեն ապրել է երկու ֆինանսական ճգնաժամ:
«Երբ մենք ընդհանուր արժույթի ներդրման որոշում էինք կայացնում, պատրաստ չէինք ճգնաժամերի լուծման, չէինք մշակել պաշտպանական մեխանիզմներ», - ասել է Մերկելը: