18/02/2017 11:29
Ռոբբենը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է iSport.ua-ն։
Լոնդոնյան «Արսենալի» հետ խաղում հոլանդացին գոլ է խփել ֆիրմային ոճով՝ եզրից տեղաշարժվելով կենտրոն ու կատարելով հեռահար հարված։
Արդյունքում «Բավարիան» հաղթել է 5։1 հաշվով, իսկ Ռոբբենի օգտին քվեարկել է հարցման ենթարկվածների 38 տոկոսը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Քարիմ Բենզեման՝ 24 տոկոս ձայներով, իսկ երրորդ տեղում հայտնվել է «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնը՝ 23 տոկոս ձայներով։