18/02/2017 15:01
Արցախի սահմանադրական հանրաքվեն անկախության հանրաքվեի շարունակությունն է. Շավարշ Քոչարյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին նախանշված Սահմանադրական հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ սահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է», - նշել է Շ.Քոչարյանը:
1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում կայացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89% արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:
Փետրվարի 20-ին Արցախում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե, որով հանրապետությունը կանցնի նախագահական կառավարման համակարգի: