18/02/2017 12:14
Սերժ Սարգսյան. Վառոդը չոր պահեք, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է
Արցախի խնդիրը հայ ժողովդրի գործն է, հայության դարդն է, ԵԿՄ 11-րդ համագումարում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինչպես Արցախի ժողովուրդը կորոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան, մենք սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի ու եղբայրների թիկունքին», - նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ իր պարտքն է համարում հայտարարել, որ հակառակորդի հնարավոր բոլոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու:
«Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չի կարող ունենալ, մենք փոխում ենք իրականությունը՝ մեր երկիրը դարձնելով ավելի ազատ, ավելի ժողովրդավարական, որովհետև համոզված եմ, որ ունենալու ենք ավելի արդյունավետ կառավարում, որը մեզ դարձնելու է ավելի մրցունակ ու պաշտպանունակ», - նշեց Ս. Սարգսյանը:
Նա ԵԿՄ-ին առաջարկեց շարունակել «վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է»: