19/02/2017 19:23
Պատերազմի հետևանքով Թալիշից հեռացած քաղաքացիները Սահմանադրական հանրաքվեին կմասնակցեն Մարտակերտում և Երևանում (Լուսանկարներ)
Ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած Թալիշ գյուղի բնակչության ընտրությունը կկազմակերպվի ԼՂՀ Մարտակերտի շրջանում և Երևանում, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Թալիշն ապրիլին ռազմական գործողությունների հետևանքով տուժած գյուղն է, որը ռազմական գործողությունների թատերաբեմ էր դարձել ու դա է պատճառը, որ բնակչություն հիմնականում չունի հիմա։ Ընտրական ու հանրաքվեի հանձնաժողովների ու նաև իշխանությունների թիվ մեկ հարցն էր՝ ապահովել նրանց ընտրական իրավունքի ապահովումը», - ասաց Ս.Արզումանյանը։
Նրա խոսքով, նրանց ընտրական իրավունքի իրացումը տեղի կունենա ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում, որտեղ կենտրոնացած են Թալիշ գյուղի բնակչության մեծ մասը և կազմակերպվելու է նրանց մասնակցությունը նաև Երևան քաղաքում գտնվող ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում։
Ս.Արզումանյանն ընդգծեց, որ ՀՀ-ում գտնվող բոլոր թալիշցիները կտեղափոխվեն Երևան և այդ միջոցով կմասնակցեն ընտրություններին։