19/02/2017 22:04
Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելն ու Յարոմիր Շտետինան ժամանել են Ստեփանակերտ
Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և Յարոմիր Շտետինային (Չեխիա):
Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ շատ ուրախ է Արցախի բարեկամներին տեսնել այստեղ ոչ միայն դժվարին օրերին, ինչպիսին նախորդ տարվա ապրիլն էր, այլև հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը կարևոր քայլ է կատարում:
«ԵԽ ներկայացուցիչները հատուկ նշանակություն են հաղորդում Արցախի Սահմանադրության հանրաքվեին», - նշել է Աշոտ Ղուլյանը:
Ֆրանկ էնգելը ևս երախտագիտություն է հայտնել ԱԺ նախագահին՝ ընդունելության համար և ընդգծել, որ այս անգամ իրենք լավ առիթով են Արցախում՝ այն է՝ Սահմանադրության հանրաքվեն:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դիտորդական առաքելության ընթացքում խորհրդարանականները կհավաքագրեն անհրաժեշտ նյութեր՝ հետագա գործունեության համար: