20/02/2017 15:28
Ժամը 14:00-ի դրությամբ Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 46,82 տոկոսը
Ժամը 14:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին մասնակցել է 48 հազար 115 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 46,82 տոկոսը, այա մասին լրագրողներին ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:
Արցախում այսօր՝ փետրվարի 20-ին, ընթանում է Սահմանադրական նախագծի հանրաքվե, որին հետևում է 100-ից ավելի միջազգային դիտորդ։
Հանրաքվեն լուսաբանում է 40 լրատվամիջոցի շուրջ 80 ներկյացուցիչ: