20/02/2017 18:11
Ժամը 17:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին մասնակցել է ընտրողների 63,68 տոկոսը
Ժամը 17:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին մասնակցել է 65 հազար 439 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 63,68 տոկոսը, տեղեկացնում է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Արցախում այսօր՝ փետրվարի 20-ին, ընթանում է Սահմանադրական նախագծի հանրաքվե, որին մասնակցում է 104 միջազգային դիտորդ ավելի քան 30 երկրներից:
Գործում է ընտրական 280 տեղամաս, որոնցից մեկը Երևանում և ևս մեկը Շուշի քաղաքի քրեակատարողական հիմնարկում։