20/02/2017 21:48
Մերձդնեստրի ներկայացուցիչ. Արցախում հանրաքվեն կայացել է. դա ևս մեկ քայլ է պետականության կայացման ուղղությամբ
Ընդհանուր առմամբ այսօր Լեռնային Ղարաբաղում ընտրություններն ընթացել են նորմալ, ընտրատեղամասերում ես խախտումների չեն եղել, այսօր Ստեփանակերտում, ամփոփելով ընտրական օրն, ասաց Մերձդնեստրի դիտորդական պատվիրակության անդամ, Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Յեչենկոն։
«Մի շարք՝ հատկապես գյուղական համայնքներում , արդեն ժամը մեկին կարելի էր ասել, որ հանրաքվեն կայացել է, քանի որ մարդիկ ընտրության էին գնում մեծ խանդավառությամբ ու սա իսկապես տոն էր նրանց համար», - ասաց Գ. Յեչենկոն։
Նա կատակեց, որ տեղամասերից մեկում գրանցվել է նույնիսկ 100 տոկոսանոց մասնակցություն։
«Շուշիի 10/70 տեղամասում՝ բանտում», - նշեց Մերձդնեստրի պատգամավորը։
«Սա ևս մեկ քայլ էր Ղարաբաղի պետականության կայացման ուղղությամբ», - ամփոփեց նա։