20/02/2017 21:08
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և խմբի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիա):
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական խորհրդարանի հետ փոխհարաբերություններին:
Կողմերը, մասնավորապես, քննարկել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ ուղղված երկկողմ կապերի հետագա ամրապնդմանն ու խորացմանը։