20/02/2017 10:43
Արցախի նոր Սահմանադրությունը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ ներդրում ունի. Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ
Արցախում պատմական իրադարձություն է տեղի ունենում, Ստեփանակերտի ընտրական տեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան:
«Շատ ուրախ ենք, որ դրա մասն ենք կազմում: Առավոտից դիտարկում ենք կատարում տեղամասերում, եղել ենք բազմաթիվ շրջաններում, շտաբներում և ուրախությամբ կարող ենք արձանագրել այն ակտիվությունն ու տրամադրվածությունը, որով ժողովուրդը մասնակցում է ընտրություններին», - ասաց նա:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ ծանո՞թ է արդյոք Սահմանադրության նոր տարբերակին և ի՞նչ կտա այն Արցախին, Է. Գամիսոնիան ասաց, որ երեկ երեկոյան ևս մեկ անգամ թերթել է փոփոխված տարբերակը և կարող է արձանագրել, որ մարդու իրավունքների տեսանկյունից այն լուրջ ներդրում ունի:
«Պետությունը շատ կարևոր քայլ է կատարել ու կարող եմ ասել, որ սա շատ ժողովրդավարական է», - ամփոփեց նա: