20/02/2017 19:07
Ինձ միևնույն է՝ ինչ են մտածում Բաքվում և Մինսկում. Ղարաբաղ գնացել եմ ու էլի կգնամ. Ռուս դիտորդ
Լետնային Ղարաբաղում ընթանում է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան հանրաքվե, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մարտակերտում ասացին ռուս դիտորդներ Վլադիմիր Եվսեևը և Ալեքսանդր Սկակովը։
«Մենք եղանք Մարտակերտի տեղամասերում, Ալաշանում, որտեղ ընտրում էին Թալիշից ռազմական գործողութունների հետևանքով հեռացած քաղաքացիները, ու հաճելիորեն զարմացած ենք, թե որքան գիտակված են մարդիկ գնում ընտրության։ Նրանք գիտեն, որ սահմանադրոսւթյունը պետք է իրենց պետականությանն ու անվտանգությանը», - ասաց Վլադիմիր Եվսեևը՝ ընդգծելով, որ տեխնիկապես ևս ամեն բան լավ է կազմակերպված ու իրենք խնդիրներ չեն տեսել։
Aysor.am-ի խնդրանքով նրանք անդրադարձան Ադրբեջանի կողմից հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղում ընթացող ընտրությունները չպետք է ճանաչվեն լեգիտիմ։
«Այն, ինչ մենք տեսանք լիովին համապատասխանում են միաջազգային չափանիշներին, իսկ Ադրբեջանի կարծիքը դա պարզապես Ադրբեջանի կարծիքն է, և պարզ է, թե ինչու են նրանք այդպես ասում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ամեն ինչ լավ է ընթանում», - ասաց Ալ. Սկակովը։
Նրան լրացրեց գործընկերը՝ ավելացնելով. «Այս պետությունը կայացել է, ու այսօր տեղի են ունենում ժողովրդավար ընտրություններ։ Ինչպե՞ս է դրան վերաբերվում միջազգային հանրությունը, կարծում եմ, այն ժամանակի հետ կճանաչի այս պետությունը։ Ճանաչումը ժամանակի հարց է։ Իսկ Ադրբեջա՞նը, Ադրբեջանն ընդամենը մեկ պետություն է ՄԱԿ անդամ 200 պետություններից»։
Aysor.am-ի թղթակիցը նրանցից հետաքրքրվեց, թե չե՞ն վախենում արդյոք Արցախ այցելելով հայտնվել Բաքվի սև ցուցակում, ինչին ի պատասխան դիտորդները նշեցին, որ շատ անգամ են եղել Արցախում։
«Մենք դեռևս այդ սև ցուցակի անդամ չենք, զարմանալի է», - կատակելով ասաց Վլադիմիր Եվսեևը՝ շարունակելով. «Ամեն դեպքում մեզ լիովին միևնույն է, թե ինչ են մտածում Մինսկում և Բաքվում։ Անձամբ ես Ղարաբաղ գնացել եմ և կգնամ։ Ինձ համար սև ցուցակներից ավելի կարևոր է լինել այստեղ ու օգնել, որ այս պետությունը կայանա։ Ավելի կարևոր է, որ Ղարաբաղն ապրի ու այստեղ չկրակեն»։