20/02/2017 19:00
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան. Նալբանդյան
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան, այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում:
«Մի քանի օր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ իմ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպել։ Եթե հանդիպումներ տեղի չեն ունենում, ապա դա մեր մեղքով չէ», - ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ համանախագահների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվեցլ են շարունակել ջանքերը՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ։
«Այդ նպատակով եռանախագահները պատրաստվում են մոտակա շաբաթները այցելել տարածաշրջան», - ասել է նա: