20/02/2017 21:14
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 76,44%
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի, գրանցված 103 766 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 79 314-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 76,44%։
Երևանում գործող ընտրատեղամասում գրանցված 869 ընտրողից քվեարկել է 571-ը։ Երևանում հիմնականում քվեարկել են թալիշցի ընտրողները։
Արցախում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվել է Սահմանադրական նախագծի հանրաքվե, որին մասնակցել է 104 միջազգային դիտորդ ավելի քան 30 երկրներից:
Գործել է ընտրական 280 տեղամաս, որոնցից մեկը Երևանում և ևս մեկը Շուշի քաղաքի քրեակատարողական հիմնարկում։