20/02/2017 20:23
Իրանում հայտարարել են 2 մլրդ բարել թերթաքարայի նավթի պաշարների հայտնաբերման մասին
Իրանի արևմուտքում հայտնաբերվել են թերթաքարային նավթի պաշարներ՝ 2 միլիարդ բարելի չափով, որոնք պիտանի են արդյունաբերական արդյունահանման համար, ասված է Իրանի ազգային նաթվընկերության (NIOC) հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա՝ ենթադրվում է, որ Լորեստանի նահանգում թերթաքարային նավթի գնահատված պաշարները հասնում են մինչև 2 միլիարդ բարելի», - հաղորդագրության մեջ բերված է NIOC-ի հետախուզման գծով փոխտնօրեն Բահման Սուլեյմանիի խոսքը, ով ճշտել է, որ դրանք բաց գույնի նավթի հանքակուտակներ են:
Հայտնաբերված թերթաքարային պաշարներն արաջինն են, որոնք իրական արտադրական ներուժ ունեն, ընդգծված է տեղեկագրում: Սուլեյմանին հավելել է, որ նահանգում կատարվում է նաև թերթաքարային գազի հետախուզում. սպասվում է, որ այդ հետազոտությունները կավարտվեն հոկտեմբերին: