20/02/2017 09:27
Արցախում Սահմանադրական հանրաքվեն լուսաբանում է 40 լրատվամիջոցից շուրջ 80 լրագրող
Այսօր ժամը 8։00-ին ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել են Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Նրա խոսքով՝ տեղամասերը բացվել են սահմանված կարգով, առանց միջադեպերի։
«Ժամը 9-ի դրությամբ բացվել է նաև Շուշիի քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամասը»,- ասաց Սրբուհի Արզումանյանը։
Նա հիշեցրեց, որ այսօր Արցախում հանրաքվեի ընթացքին հետևելու են 100-ից ավելի միջազգային դիտորդներ։
«Կան նաև բազմաթիվ լրագրողներ՝ այդ թվում արտասահմանցի։ Ընդհանուր աշխատելու են 40 լրատվամիջոցներից շուրջ 80 ներկայացուցիչներ», - ամփոփեց Սրբուհի Արզումանյանը։