21/02/2017 17:23
Honda-ն ՌԴ-ում 135 հազար ավտոմեքենա հետ կկանչի՝ անվտանգության բարձիկների պատճառով
«Հոնդա Մոտոր ՌՈւՍ»-ը Ռուսաստանում կամովին Honda և Acura մակնիշի 135,491 ավտոմեքենա է հետ կանչում՝ անվտանգության բարձիկների հնարավոր անսարքության պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռոսստանդարտին:
Հետ կկանչվեն Honda-ի Civic 4D, CR-V, JAZZ, FR-V, LEGEND 4D մոդելների 135,168 և Acura RDX-ի 323 ավտոմեքենաներ, որոնք թողարկվել են 2005-ից 2016 թվականներին:
Արտադրական գործընթացում սխալի հետևանքով անվտանգության բարձիկը կարող է նախատեսված ձևով չգործել:
Անվճար կփոխվի հետ կանչվող մեքենաների անվտանգության բարձիկների գազագեներատորը: