21/02/2017 14:25
«Ռոսնեֆտը» ածխաջրածիններ կգնի իրաքյան Քուրդստանից
«Ռոսնեֆտը» և Քուրդստանի իրաքյան տարածաշրջանային կառավարությունը համաձայնագիր են ստորագրել ածխաջրածինների հետախուզման, արդյունահանման, ենթակառուցվածքի, լոգիստիկայի և թրեյդինգի բնագավառում համագործակցության վերաբերյալ, ասված է ընկերության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում, փոխանցում է Lenta.ru-ն:
Փաստաթուղթը նախատեսում Է հոլդինգի կողմից կանխավճարով նավթի գնում 2017-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում: Նշվում է, որ հումքի գնող հանդես կգա «Ռոսնեֆտի» Rosneft Trading SA թրեյդինգային ստորաբաժանումը: Ածխաջրածինների մատակարարման ծավալները չեն ճշտվում:
«Մենք ուրախ ենք Քուրդստանի հետ փոխշահավետ գործընկերություն սկսելու առթիվ և հուսով ենք, որ համատեղ կկարողանանք վաճառահանման նոր շուկաներ գտնել քրդական նավթի համար: Պարտավորագիրը թույլ կտա հումքով ապահովել «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանների ընդլայնվող միջազգային ցանցը և բարձրացնել դրանց արդյունավետությունը», - ասել Է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը՝ մեկնաբանելով գործարքը: