21/02/2017 09:30
Սեյրան Օհանյանին, հնարավոր է, ներգրավեն Նորք-Մարաշի զինված խմբի գործում. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
«Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետևում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինքն է գլխավորում և քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են չխնայել նրան և այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին:
Թերթի աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչև պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել:
Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջև կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է և առողջական խնդիրներ ունի և առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չէ խառնել այդ գործին», - գրել է թերթը: