21/02/2017 09:43
ՎՊ նախագահի ամենահավանական թեկնածուն Լևոն Յոլյանն է. ՀԺ
Փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած քառօրյա նիստերի ժամանակ տեղի են ունենալու նաև Վերահսկիչ պալատի նախագահի ընտրություններ:
ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ով փետրվարի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ, իր դիմումը սահմանված 15-օրյա ժամկետում հետ չի վերցրել:
«Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու պետք է ներկայացնի փետրվարի 20-ից մարտի 1-ն ընկած ժամկետում: ՎՊ նախագահի հավանական թեկնածու է համարվում ՎՊ նախկին փոխնախագահ և էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանը», - գրել է «Հայկական ժամանակ»-ը: