21/02/2017 19:55
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բասկերի Երկրից ժամանած պատվիրակությանը
Փետրվարի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Բասկերի Երկրից դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած պատվիրակության հետ, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսին և Իսպանիայի ու Բասկերի Երկրի խորհրդարանների նախկին պատգամավոր Ռաֆայել Լարեյնա Վալդերամային։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Արցախի և Բասկերի Երկրի միջև հաստատված հարաբերությունները և քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։