21/02/2017 15:03
Հունաստանը տեղի տվեց վարկատուների ճնշմանը
Հունաստանը վարկատուների ճնշման ներքո գնաց զիջումների. կառավարությունը համաձայնեց իրականացնել մի շարք բարենորոգումներ, բայց դրանք, նախարարների կաբինետի հավաստիացմամբ, չեն ազդի բյուջեի հոդվածների վրա և չեն վերաբերի ասկետիզմի քաղաքականությանը, հայտնում է РИА Новости-ն:
Կառավարությունը մշտապես բոլոր մակարդակներով հավաստիացրել է, որ չի համաձայնի այն բարենորոգումներին, որոնք նախատեսված չեն օգնության երրորդ ծրագրով, և տեղի չի տա ԱՄՀ-ի և Գերմանիայի ճնշմանը, բայց բարենորոգումների երկրորդ ամփոփման ձգձգման պատճառով տնտեսության բնագավառում անվստահության աճի համեմատ կաբինետի դիրքորոշումն սկսել է փոխվել:
Կառավարությունը գնացել է սկզբունքային զիջումների. համաձայնել է հաստատել 2018 թվականին օգնության երրորդ ծրագրի ավարտին հաջորդող շրջանի բարենորոգումները և աշխատանքի շուկայի բարենորոգումը: Առանց բարենորոգումների ծրագրի դրական երկրորդ գնահատման, Աթենքը չի կարող ստանալ վարկեր, որոնք անհրաժեշտ են 326 միլիարդ եվրո պարտքի սպասարկման համար: