21/02/2017 09:22
Միհրան Պողոսյանը, որպես ընտրակաշառք, թանկարժեք սմարթֆոն է բաժանելու. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նախընտրական այս շրջանում ամենաառատաձեռնը խոստանում է լինել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։
Նա, գումարից բացի, իր ընտրողներին առաջարկում է բավական արժեքավոր սմարթֆոններ, սակայն այդ սմարթֆոններն ընտրողներինը կդառնան այն պարագայում, եթե վերջիններս քվեարկեն իր օգտին և այդ հեռախոսով լուսանկարեն քվեաթերթիկը։
«Միայն համապատասխան քվեարկությունը ցույց տալուց հետո նրանք կստանան հեռախոսը», - գրել է թերթը։