21/02/2017 11:19
Մեսսին չի համաձայնի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնի» հետ, քանի դեռ Դանին, Մաթյեն և Գոմեշը թիմում են
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին չափազանց դժգոհ է իր երեք թիմակիցների՝ պաշտպաններ Ժերեմի Մաթյեի ու Լուկաս Դինի, ինչպես նաև կիսապաշտպան Անդրե Գոմեշի խաղից, հայտնում է Football.ua-ն:
Ակումբի հետ Մեսսիի պայմանագրի երկարաձգման պատմությունն սկսվել է աշնանից։ Երբ թվում էր, թե գործարքն արդեն համաձայնեցված է, կատալոնյան ակումբի ղեկավարությունն արգենտինացու խնդրանքով նրան ժամանակ հատկացրեց մտածելու համար։
Այդ ժամանակից «Բարսելոնի» ղեկավարներն ու ֆուտբոլիստները մեկ անգամ չեն վստահություն հայտնել, որ թիմի առաջատարն անպայման իր ստորագրությունը կդնի նոր համաձայնագրի տակ, սակայն մինչ օրս գործարքը չի ձևակերպվել։
Լեոն նոր վերջնագիր է ներկայացրել ակումբին։ Արգենտինացին համաձայն է պայմանագիրը երկարաձգել միայն այն դեպքում, եթե «Բարսելոնը» հրաժեշտ տա պաշտպաններ Ժերեմի Մաթյեին, Լուկաս Դինին և կիսապաշտպան Անդրե Գոմեշին։ Բացի այդ, Մեսսին դժգոհ է նաև թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեից։