21/02/2017 10:25
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մարտին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.25 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 54.05 դոլարի:
Լանդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են ապրիլին, աճել են 0.02 տոկոսով և կազմել 56.18 դոլար՝ մեկ բարելի դիմաց։