21/02/2017 11:07
Նոր սահմանադրությունը ճանապարհ կբացի Արցախի ինքնուրույնության համար. Յարոմիր Շտետինա
Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանոմ էր միջազգային ստանդարտներին, այսօր Ստեփանակերտում ամփոփելով Արցախում տեղի ունեցած հանրաքվեն՝ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։
«Այն, ինչ երեկ այստեղ տեսել ենք լիովին համապատասխանում է միջազգային ստանդներին», - ասել է Յարոմիր Շտետինան, ապա ավելացրել. «Շնորհավորում եմ ձեզ՝ արցախցիներին, այս ամենը նման կերպ կազմակերպելու համար։ Այս հանրաքվեն նոր սահմանադրության հետ համատեղ, ճանապարհ կբացի Արցախի ինքնուրույնության համար»։
Նա ընդգծել է՝ հանրաքվեի անցկացումը ոչ մի կերպ չի ազդի խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ինչպես հայտարարում է Ադրբեջանը։
«Հանրաքվեի միջոցով ժողովուրդն արտահայտել է իր կամքը», - ամփոփել է Եվրախորհրդարանի պատգամավորը։