21/02/2017 10:41
Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցան ընտրություններ, որոնք համապատասխանում էին Արևմտյան Եվրոպայի չափանիշներին, այսօր Ստեփանակերտում ամփոփելով սահմանադրական հանրաքվեն, ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։
«Չնայած Արցախի Հանրապետության միջազգային մերժմանը, կարծում եմ, արդեն կարող եմ վստահորեն Արցախի Հանրապետություն ասել», - նշեց Ֆրանկ Էնգելը:
«Չնայած մերժմանը՝ դա չի ազդոմ ժողովրդի կամքի վրա, չի խանգարում նրանց ակտիվ մասնակցել ընտրություններին և ողջ աշխարհին դեմ դուրս գալ։ Արցախի ժողովուրդն ասել է «այո», ասել է «այո» բավականին հիմնավոր», - ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։