22/02/2017 11:59
Ե՞րբ Հայաստանը կօգտագործի «Իսկանդերները». պարզաբանում է Վիգեն Սարգսյանը
Հայաստանը որոշում կկայացնի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների օգտագործման մասին՝ կախված իրավիճակի զարգացումից, РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես կարող եմ նշել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ այն կարող է կիրառվել: Ըստ այդմ, «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը սերտ կապված կլինի իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում, մենք դիտարկում ենք այն որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա, առաջին հերթին, զսպման զենք է: Բոլորովին ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որ պետք է սառեցնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով», - նշել է Վիգեն Սարգսյանը։