22/02/2017 10:23
Ստեփանակերտը հերքում է դիվերսիոն գործողությունների ընթացքում մահացած և զոհված հայ զինծառայողների մասին Բաքվի տարածած լուրերը
Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հայտարարարությունն այն մասին, որ հայկական ուժերը փորձել են դիվերսիոն գործողություն կատարել, որի ընթացքում հետ են մղվել՝ տալով կորուստներ:
«Ադրբեջանի հայտարարությունը հերթական պրոպագանդա է և չի համապատասխանում իրականությանը: Այն նպատակ ունի արդարացնել ադրբեջանական ուժերի նախահարձակ գործողությունները»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Հայկական զինված ուժերը շփման գծում չեն իրականացնում և չեն իրականացրել որևէ նախահարձակ գործողություն: Հայկական կողմում վիրավոր և զոհված զինծառայողների մասին Ադրբեջանի տարածած լուրերը ևս չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծեց Ս. Հասրաթյանը:
Ավելի վաղ, չորեքշաբթի օրը, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել դիվերսիոն խմբի ուղղությամբ, որն իբր փորձել է ներթափանցել ադրբեջանական դիրքեր:
Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ «հայկական ուժերը ստիպված են եղել նահանջել՝ տալով մեծ կորուստներ»: