22/02/2017 09:33
Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ, կվերադառնա ընտրական քարոզարշավին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ պետք է գործնական հանդիպումներ ունենա։
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանից մեկնելու փաստը՝ հավելելով, որ Հովհաննիսյանը քարոզարշավի մեկնարկին և ընտրություններին Հայաստանում կլինի։