22/02/2017 09:36
Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել՝ Եվրամիության հետ նոր համաձայնագիրը նախաստորագրելու. «Ժամանակ»
Սերժ Սարգսյանը պատրաստվում է փետրվարի 28-ին աշխատանքային այցով մեկնել Բրյուսել։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բրյուսելում քննարկումների հիմնական թեման լինելու է Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագիրը, որը գրեթե պատրաստ է նախաստորագրման, և մի քանի վերջնական հարցերի քննարկումից հետո այն ներկայացվելու է նաև ԵՄ անդամ երկրներին։
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաթղթի նախաստորագրման կապակցությամբ ասաց, թե Հայաստանն ակնկալում է այն հասցնել ավարտին: