22/02/2017 16:16
Նալբանդյան. Շարունակելու ենք ջանքեր գործադրել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար
Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ համատեղ շարունակելու ենք ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ առաջին հերթին առաջընթացի համար պայմաններ ստեղծելով», - ընդգծել է նա: