22/02/2017 12:41
Իրանում ՌԴ ընկերությունների համար նավթի և գազի շուրջ գործարքների ներուժը մոտ 20 մլրդ դոլար է
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն Իրանում նավթի և գազի արդյունահաման և հետախուզման պարտավորագրերի ներուժը, որոնց կարող են մասնակցել ռուսական ընկերությունները, գնահատել է մոտ 20 մլրդ դոլար: Այդ մասին նա հայտնել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են ցուցադրվել չորեքշաբթի, փոխանցում է ТАСС-ը:
«Մեր ընկերությունները որոշակի հետաքրքրություն ունեն կոնկրետ հանքավայերերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ մեր գնահատմամբ՝ այդ ուղղությամբ գործարքների ներուժը կարող է արտահայտվել մոտ 20 մլրդ դոլար գումարով», - ասել է նա: