22/02/2017 11:11
Հարավային Կովկասում Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում. նրա վարած քաղաքականությունը տարածաշրջանի շահերի դեմ է. Վիգեն Սարգսյան
Հարավային Կովկասում Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում, նրա քաղաքականությունը տարածաշրջանի շահերի դեմ է, РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, նա շարունակում է հերքել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ակնհայտ փաստը, նա հետ է կանգնել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման՝ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից՝ 2010 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ իր կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից։