23/02/2017 09:41
Խոսնակները գնում են Ազգային ժողով. ՀԺ
Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն ընդգրկվել է ՀՀԿ համամասնական ցուցակում. նա զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, և չի բացառվում, որ ապրիլին կայանալիք ընտրություններից հետո մտնի Ազգային ժողով:
«Հայկական ժամանակ»-ը հիշեցրել է, որ Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն էր 2013-2015թթ., իսկ մոտ մեկ տարի առաջ նշանակվեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն: Ի դեպ, ներկայում Հանրային ռադիոյի լրատվական ծրագիրը՝ «Ռադիոլուրը», չունի ղեկավար: Նախկին գլխավոր խմբագիր Հռիփսիմե Առաքելյանն անցած տարեվերջին նշանակվեց կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
«Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի գծով խորհրդական Շուշան Սարդարյանը նույնպես ընդգրկված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում՝ 20-րդ տեղում և ըստ որոշ տեղեկությունների՝ պատգամավոր դառնալու դեպքում նրա տեղը կզբաղեցնի Հռիփսիմե Առաքելյանը», - հավելել է թերթը: