23/02/2017 09:29
Սեյրան Օհանյանը, հնարավոր է, չվերցնի մանդատը. «Հրապարակ»
Օհանյան դաշինքում ընդհանրապես ամեն ինչ խառնվել է իրար: Պարզվում է` Սեյրան Օհանյանը, որը դաշինքի վարչապետացուն է այս պահին, դաշինքի՝ պառլամենտ անցնելու դեպքում նույնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, հնարավոր է, չվերցնի մանդատը, գրում է «Հրապարակը»:
Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, նա մնալու է քաղաքականության մեջ։ «Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագով չէ», - ասել է նա նեղ միջավայրում` վկայակոչելով Լևոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակը. «Ես ևս դրսից կղեկավարեմ դաշինքը, ինչպես նա է ղեկավարել ՀԱԿ-ն այս տարիներին»: