23/02/2017 15:02
Մոուրինյո. Մենք Միկիի ու Մայքլի կարիքը կունենանք
Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Մայքլ Կարրիկը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որը կկայանա առաջիկա կիրակի, փոխանցում է Manutd.ru-ն:
«Վնասվածք կարելի է ստանալ՝ դուրս չգալով տնից կամ էլ այգում քարի բախվելով։ Ռիսկ միշտ կա: Եզրափակչում այս երկու ֆուտբոլիստների բացակայությունը կբարդացնի մեր խնդիրը։ Ես չեմ ասում, որ նրանք հաստատ չեն խաղա, պարզապես փոխանցում եմ ներկա պահին իմ զգացումները։ Ծնկատալի ջլի ու մկանի վնասվածքները երեք օրում չեն բուժվում», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ու Մայքլ Կարրիկը վնասվածքներ են ստացել «Սենթ Էթիենի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի՝ Ֆրանսիայում կայացած պատասխան խաղում ու փոխարինվել համապատասխանաբար 25-րդ և 62-րդ րոպեներին։