23/02/2017 18:51
Ավստրիայի կանցլերն ԱԽ նիստ է հրավիրել՝ Airbus-ի հետ գործարքի պատճառով
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Eurofighter կործանիչների հարցով Airbus ընկերության հետ գործարքի վերաբերյալ իրավիճակը քննարկելու համար, հայտնում է դաշնային գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Կանցլեր Քրիստիան Քերնը պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլի խնդրանքով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ օդային երթևեկության կառավարման հարցով: Հստակ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ», - ասված է հաղորդագրությունում:
Ինչպես սպասվում է, նիստի շրջանակում Պաշտպանության նախարարությունը խորհրդի անդամներին կբացատրի Ավստրիան ընդդեմ Airbus Defence and Space GmbH և Eurofighter Jagdflugzeug GmbH ընկերությունների քրեական գործի հանգամանքները:
Ընկերությունները, ավստրիական իշխանությունների կարծիքով, թաքցրել են կործանիչների իրական արժեքը: