23/02/2017 14:13
Կասորլան մինչև մրցաշրջանի ավարտը չի վերադառնա խաղադաշտ
«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան այս մրցաշրջանում այլևս չի կարողանա խաղալ։ Իսպանացին լուրջ վնասվածք է ստացել հոկտեմբերի 19-ին, բուլղարական «Լուդոգորեցի» հետ (6:0) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում, որից հետո խաղադաշտ չի մտել, փոխանցում է Sport.ru-ն:
Վնասվածքից հետո Կասորլան մի քանի վիրահատություն է տարել, բայց չի հասցնի ապաքինվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ակումբում հույս ունեն, որ իսպանացին պատրաստ կլինի վերադառնալ միջմրցաշրջանային հատվածում։
31-ամյա ֆուտբոլիստի հետ «Արսենալի» պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառ։