23/02/2017 17:35
Պետք է պնդենք, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացվեն. Վիգեն Սարգսյան
Պետք է շարունակենք պնդել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ինձ համար զարմանալի է, որ կողմերից մեկը հակամարությունում փորձում է խուսափել դրանից, որովհետև դա այն անհրաժեշտ պայմանն է, որը կարող է օգնել ձևավորել վստահություն: Իսկ վստահությունն այն կարևոր պայմանն է, առանց որի արդյունք լինել չի կարող», - ասաց Վիգեն Սարգսյանը: