23/02/2017 11:33
Ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը. Վարչապետի հանձնարարականը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ջրբացթողումների ընթացքում ջրակորուստներին:
Նա նշեց, որ յուրքանյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվոմ է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, և դա կատարվում է Սևան-Հրազդան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ առկա են բավականին ջային կորոստներ:
«Անցած տարիների ընթացքում այդ կորուստների քանակի հարցը բազմիս կրճատվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել», - ասաց նա:
Վարչապետը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մինչև Սևանա լճից ջրի բացթողումը այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը:
Վարչապետը նշեց, որ առաջարկում է նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին մասնակցել վերոնշված հարցի կարգավորմանը: