23/02/2017 10:51
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մարտին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.91 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 54.08 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են ապրիլին, աճել են 0.43 տոկոսով և կազմել 56.33 դոլար՝ մեկ բարելի դիմաց։