Որտեղ թողել էր, նույն դիրքով մնացել էի. «Մարիո Պյուզո»-ն էր ընկել ձեռքս. Էրիկ Անթառանյանը՝ նվեր ստացած ու նվիրած գրքերի ու գրական արկածների մասին

23/02/2017 16:36

Որտեղ թողել էր, նույն դիրքով մնացել էի. «Մարիո Պյուզո»-ն էր ընկել ձեռքս. Էրիկ Անթառանյանը՝ նվեր ստացած ու նվիրած գրքերի ու գրական արկածների մասին


Թեև գրքի համար պաշտոնական տոն կա հռչակված՝ փետրվարի 19-ը, սակայն ընթերցասեր հասարակության համար գրատոն է ամեն օր: Գիրք նվիրում են ցանկացած առիթի՝ ծնունդ, կնունք կամ անառիթ: Ի վերջո, սովորելու, մտահորիզոնը զարգացնելու համար տոն ու առիթ հարկավոր չէ:

Ինչևիցե, փետրվարի 19-ին խանութներից ամենաշատ սպառվող ապրանքը գիրքն էր: Օգտակար և ուսուցողական ակցիայից հետ չէր մնում ոչ-ոք՝ պաշտոնյան, դերասանը, հաղորդավարն ու սովորական քաղաքացին գրախանութների օրվա սպառողն էին:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժնի ղեկավար, հաղորդավար Էրիկ Անթառանյանի՝ օրվա առաջին նվերը 15 տարի անց իրեն վերադարձած սեփական գիրքն էր, որն էլ անմիջապես գտավ նոր հասցեատիրոջը:

«Փետրվարի 19-ին, վերջապես, 15 տարի անց, կարևոր մի գիրք ստացա, բայց ոչ թե նվեր, այլ՝ վերադարձ: Չնայած, 15 տարի անց դա նվեր էլ կարելի էր համարել… Վլադիմիր Նաբոկովի գիրքը ինձ հենց եթերում հետ վերադարձրեց Թինան, ով վերցրել էր կարդալու: Այդ պահին Արքմենիկ Նիկողոսյանն էր տաղավարում, ասաց. «Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մեկին նվիրիր, միևնույն է՝ շուտով հայերենն է լույս տեսնելու, այն էլ՝ Զավեն Բոյաջյանի անզուգական թարգմանությամբ»: Անմիջապես հետևեցի խորհրդին ու տվեցի առաջին իսկ մարդուն, ով ցանկացավ ինձանից վերցնել այն», - Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց Էրիկը:

«Տուն» վերադարձած Նաբոկովի «Լոլիտայի» նոր տերը Հանրայինի մարկետինգի ղեկավար Ալեքսանդր Պլատոն էր: Թինային էլ Էրիկից նվեր հասավ Նարեկ Գալստյանի «Ախպարները»:

Ընթերցասեր Էրիկ Անթառանյանի գրքային նվերները չեն սահմանափակվում միայն մեկ օրով: Հաղորդավարը տարվա ընթացքում հաճախ է գրքեր ստանում ու նվիրում: Երբեմն էլ «սրտնեղում» է՝ շատերը խոստանում ու չեն նվիրում:

«Բուկինիստի աշխատակիցներից Անի Հաս Ղազարյանը սրանից մի քանի շաբաթ առաջ նվիրեց Օրհան Փամուկի «Ձյունը», Էդգար Կոստանդյանն էլ իր «Կուկուն» է խոստացել, բայց դեռ չունեմ: Մի քանի օրից Նարեկ Մալյանի «Զրոյական կետ»-ը դուրս կգա, դա էլ արդեն «նվիրել» են խոստումով, սպասում եմ… Իսկ եթե լուրջ, ինքս ինձ ու մեր ընտանիքին մեծ նվեր արեցի. գրքերի հատորյակներ կային, որ վաղուց էի փնտրում ու հիմա գտա ու գնեցի, այն էլ՝ ջրի գնով: Խոսքը «Համաշխարհային գրականության» 200 հատորյակի ու «Դասականներ ու ժամանակակիցների» 171 հատորյակի մասին է: Գնել եմ, ու հիմա ռեստավրացիայի շրջանն են անցնում ու տեղ կզբաղեցնեն իմ գրադարակում, հատորներից որոշներն էլ՝ սեղանին», - նշեց նա:

Երբեմն ինքներս ենք հուշում դիմացինին՝ ե՞րբ ու ի՞նչ գիրք կցանկանայինք նվեր ստանալ.

«Գիտեք, դա պերմանենտ պրոցես է… Կցանկանայի ստանալ այն գիրքը, որը դեռ չեմ կարդացել: Մի փոքր էլ կսպասեմ՝ թե չնվիրեն, ուղղակի կգնեմ: Որովհետև, երբ կարդալու կարիքն ունես, չես կարող սպասել: Մի հարցազրույցում արդեն նշել եմ, հիմա Քամյուի «Օտար»-ն եմ ուզում, մեկ երկու օր էլ կսպասեմ, չտան՝ կգնեմ: Ընկերս՝ Անանյան Արամն իր «Հայոց ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերություններում» աշխատությունը նվիրեց, կուզենայի նաև ունենալ Աբրահամ Գասպարյանի «Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» ժողովածուն: Հիմա այս թեման առավել քան էական է, ինձ հետաքրքիր է իմանալ Աբրահամի հայացքը», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Ժանրային նախասիրություն Է. Անթառանյանը չունի: Ամեն տարիք իր ասելիքն է թելադրում: Գրքեր էլ կան, ինչպես սերը՝ տարիք չեն հարցնում:

«Դժվար է ասել, նշել կոնկրետ ուղղություն: Երբեմն էլի հեքիաթ եմ ուզում կարդալ, երբեմն՝ ժամանակակից գրողների: Այս գրքաբումի պարագայում, այն էլ խիստ զբաղված գրաֆիկ ունենալով՝ պիտի խնամքով ընտրել, որ ժամանակիդ վատնման համար չափսոսաս: Թեպետ հաճույքով երբեմն նաև վերընթերցում եմ՝ հասկանալով, որ կան գրքեր, որոնք ժամանակաշրջան ու տարիք չեն ճանաչում: Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի»-ն ու նրա հերոսները կան բոլոր ժամանակներում: Պարզապես Վիտալիսին, Ռեմիին պետք է տեսնել հասարակության մեջ», - նկատեց հաղորդավարը:

Էկրանային և գրքային հերոսները երբեմն այնքան ազդեցիկ են լինում, որ մեր բնավորության ու մտածելակերպի վրա որոշ ազդեցություն են թողնում: Կամ, պարզապես, սիրո ու խղճի զգացում արթնացնում:

«Չեմ խուսափի ոչ օրիգինալ երևալուց: Ժամանակին Դյումայի կոմսի (Կոմս Մոնտե Քրիստո` Ն.Մ.) հետ սովորում էի ձգտելու և հանուն նպատակի ոչնչի առջև չկանգնելու արվեստը, հետո Բեգբեդերի հերոսների հետ փնտրում էի «Իդեալ», կամ էլ խորհում ամենատարբեր հարցերի շուրջ Կոուելոյի Վերոնիկայի հետ: Եղել է նաև ժամանակ, երբ Դրայզերի Յուջին Վիթլայի նման ուզել եմ առանձնանալ, մեկուսանալ, ինքնամաքրվել ու...», - խոստովանեց Է. Անթառանյանը:

Առաջին կարդացած գիրքը չի մտաբերում, բայց գիտակից կյանքում առաջին ստեղզծագործությունները մինչև հիմա հիշվում են: Թե որտե՞ղ է հանգրվանում ստեղծագործողների հարստությունը՝ տեղը գիտեր, ներս մտնելու ու ամբողջ օրն այնտեղ անցկացնելու հրաշալի հնարավորություն ուներ: Թեև, երբեմն, կարդալը «պատուհաս» էր դառնում:

«Առաջին գիրքս չեմ հիշում: Բայց «ՊըլըՊուղին», «Մխիթար Սպարապետն» ու հենց նույն «Առանց ընտանիքի»-ն գիտակից կյանքում կարդացածս գրքերից առաջիններից են եղել: Տատիկս Ավ. Իսահակյանի անվ. Գրադարանում էր աշխատում, կարդում էի անդադար: Եբեմն պարապմունքից հետո գնում էի նրա մոտ, մի անկյունում նստում և սուսուփուս կարդում, մինչև կվերջացներ աշխատանքը: Մի անգամ ինձ մոռացել էր ու գնացել տուն: Դուռն էլ արդեն փակել էին, դուրս գալ չէի կարող: Միայն որոշ ժամանակ անց էր հասկացել, որ ինձ թողել է գրադարանում: Որտեղ թողել էր, նույն դիրքով մնացել էի. «Մարիո Պյուզո»-ն էր ընկել ձեռքս...Դե, հասկանում եք, կտրվել չէի կարող», - ծիծաղելով վերհիշեց Aysor.am-ի գրքասեր զրուցակիցը:

Երկու որդիների հայր Էրիկ Անթառանյանի զավակներն էլ պահանջկոտ են՝ մեկի հետ պետք է խոսել ու պատմել, մյուսի համար՝ կարդալ:

«Փոքրը դեռ ոչ կարդալ գիտի, ոչ էլ խոսել, նրան պատմել է պետք, հետը խոսել: Այն ամենն, ինչ մատիկով ցույց է տալիս ու հարցական նայում վրադ՝ բացատրել: Իսկ ավագ որդիս արդեն 5 տարեկան է, ու թեև ինքնուրույն չի կարդում, բայց ինքն է ստիպում ամեն օր, ինչքան էլ հոգնած լինեմ՝ նստեմ ու իր համար առնվազն մի քանի վերնագիր կարդամ «Большая книга «Почему»»-ից: Երբեմն կարծում եմ, որ չի լսում, սակայն կանցնեն օրեր ու մեկ էլ հանկարծ կխոսի գրավիտացիայի կամ ստալագմիտների մասին: Հարցնում եմ՝ բա որտեղի՞ց ես լսել, շատ զարմացած նայում է վրաս ու ասում. «Ի՞նչ է, մոռացար, այն օրը դու էիր կարդում ինձ համար»… Սպունգի պես կլանում է, ու ինձ ստիպում անընդհատ իր համար կարդալ: Ես էլ, միակ առաջարկն է, որ չեմ մերժում», - մեզ հետ զրույցը ժպիտով եզրափակեց հաղորդավարը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը