24/02/2017 10:23
Գուրգեն Արսենյանն իր բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ. ՀԺ
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվել են։ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ։
Արսենյանը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» և «Յունիքորթ թրեյդ» ՓԲԸ-ներում, 50 %՝ «Յունիքորգ գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» և «Աննալուս» ընկերություններում, և 85% բաժնետոմս «Գրանտ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան)։
Թերթը փորձել է անձամբ պատգամավորից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս նույնիսկ հարցը չի լսել։
«Մամուլում գրվել էր, որ Արսենյանը չկարողանալով որևէ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում տեղ գտնել, հասել էր նրան, որ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի պետք է անցներ, սակայն մեր աղբյուրների պնդմամբ՝ այս հարցում ևս անհաջողությունները չեն շրջանցել նրան», - հավելել է թերթը: