24/02/2017 10:26
Գագիկ Խաչատրյանը ոչ մի ռեյտինգային թեկնածուի չի աջակցում. «Ժամանակ»
ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը անցյալ սեպտեմբերին նոր կառավարության կազմում չընդգրկվելուց հետո սկսել է ակտիվորեն մասնակցել ՀՀԿ նախընտրական կամպանիային:
Ըստ «Ժամանակ»-ի, առանց նույնիսկ հստակ հանձնարարություն ստանալու, ինքը իր վրա է վերցրել ծննդավայր Եղվարդը և Շիրակի մարզը: Երկու տեղում էլ մեծ ֆինանսական հատկացումներ է անում գյուղերին՝ հորդորելով աջակցել ՀՀԿ-ին: Գագիկ Խաչատրյանը ոչ մի ռեյտինգային թեկնածուի չի աջակցում: Որոշել է աջակցել կուսակցության համամասնական ցուցակը: