24/02/2017 17:28
«Ժառանգությունը» ողջունում է Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվեն
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Սահմանադրական հանրաքվեի մասին:
« «Ժառանգությունը» ողջունում է Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվեն:
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն արժանացավ միջազգային դիտորդների բարձր գնահատականին:
Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միակամ է ու լի է վճռականությամբ՝ ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը, ապրելու և արարելու իր պապենական ազատ, անկախ բնօրրանում», - ասված է հայտարարության մեջ: